Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հոգեկան և վարքի խանգարումներ

Ազգաբնակչության 10 տոկոսը հոգեկան խանգարում ունի

Ազգաբնակչության 10 տոկոսը հոգեկան խանգարում ունի

Հայաստանի հոգեբուժական դիսպանսերներում շուրջ 45 հազար գրանցված հոգեկան հիվանդ կա: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հոգեբույժ Հարություն Մինասյանը:

 

Մասնագետը նշեց, որ հանրապետությունում ոչ բոլոր հիվանդներն են դիմում մասնագետին, հետևաբար` ոչ բոլորն են հաշվառվել:

Ըստ այդ, նրա խոսքով, կոպիտ հաշվարկներով, հանրապետությունում հոգեկան խնդիրներ ունեցողների թիվը մոտենում է 80 հազարի:

 

Միջազգային վիճակագրության համաձայն, ազգաբնակչության մոտավորապես 10 տոկոսը հոգեկան այս կամ այն խանգարումներն ունի: Այդ իսկ հաշվարկների համաձայն, ինչպես ասաց Հ. Մինասյանը, Հայաստանում կարելի է հաշվել մոտ 300 հազար տարբեր հոգեկան խանգարումներով տառապող մարդիկ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ երկրի բնակչությունը 3 մլն ու ավելի է կազմում:

 

Նրա խոսքով, վերջին տարիներին հոգեկան խանգարումներ ունեցողների թիվը շատացել է, դրա հետ մեկտեղ ավելի բարդացել է հոգեբույժների աշխատանքը: Բացի այդ, ըստ մասնագետի, շատացել են նևրոզները: Դա, հոգեբույժը պայմանավորում է սոցիալական վիճակով:

Սկզբնաղբյուր. panorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ